Կզոհվեն Ադրբեջանի բնակիչները. Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը զրուցել է Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ: Նա  հայտարարել է, որ Ադրբեջանը համարժեք պատասխան է ստացել Տավուշի մարզի նախօրեի գործողությունների համար:

– Պարոն Հարությունյան, վերջին օրերի այս լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների կարո՞ղ է հանգեցնել:

– Ես համոզված եմ, որ ոչ, սահմանային այս դեպքերը ոչ առաջինն են, ոչ վերջինը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նույն ոճն է, երբ պետք է Ղարաբաղի հարցով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում տեղի ունենա, այսպիսի դեպքեր են գրանցվում: Ադեկվատ պատասխանը նրանք արդեն ստացել են եւ կստանան: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի են գնում, ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում: Մենք, իհարկե, պետք է պատրաստ լինենք պատերազմի, բայց ես համոզված եմ, որ դա չի լինի մոտակա ժամանակներս:

– Ե՞րբ կարող է լինել:

– Այն ժամանակ, երբ իրենք պատրաստ կլինեն եւ կիմանան, որ մեզանից ուժեղ են: Հիմա նրանք գիտեն, որ մեզանից ուժեղ չեն:

– Իրենք սկսել են խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառել նաեւխաղաղ բնակչության վրա, սա ինչո՞վ է պայմանավորված:

– Դժվար է ասել, բայց իրենք լավ պիտի հասկանան, որ եթե այդպիսի զենքեր են կիրառում, նույնը ստանալու են մեր կողմից: Այդ զենքերից մենք էլ ունենք եւ քիչ չունենք: Իսկ խաղաղ բնակչության վրա դրանց կիրառումը մարդկային մոտեցում չէ: Խաղաղ բնակչի վրա կրակելը զինվորականի գործ չէ, դա անմարդկային մոտեցում է:

– Իսկ մեր բանակը չի՞ կարող այնպես անել, որ խաղաղ բնակչությանըչհասնեն այդ կրակոցները:

– Մենք ամեն ինչ անում ենք, բայց ականանետն օդից է ընկնում, եւ շատ բարդ է պայքարել դրա դեմ: Պայքարում ենք, իհարկե, բայց չէինք ուզի կիրառել այնպիսի զենքեր, որ կբերեն անկանխատեսելի հետեւանքների: Դրա համար աշխատում ենք միայն ադեկվատ պատասխաններ տալ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս