10 արդյունավետ միջոց նյութափոխանակությունն արագացնելու համար. «Ո՛չ» ասեք ավելորդ քաշին

Takprosto.cc կայքը կազմել է 10 արդյունավետ միջոց նյութափոխանակությունն արագացնելու համար:

1. Մաքուր ջուր:  Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք: Գազավորված ըմպելիքը, թեյն ու սուրճը չեն օգնում պահպանել օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը: Հիշեք, որ ջուր պետք է խմել հաց ուտելուց 20 րոպե առաջ կամ էլ 40 րոպե անց:

2. Հաճախ կերեք: Եթե դուք սկսեք սովամահ լինել և սնունդ ընդունեք մեծ ինտերվալներով, օրգանիզմը կսկսի պաշտպանվել, ճարպեր կուտակել, ինչի արդյունքում նյութափոխանակությունը կդանդաղի: Շուտ-շուտ սնվելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում կլինի, այդ պատճառով էլ կալորիաներն ավելի արդյունավետ կայրվեն: Կերեք հաճախ, բայց փոքր չափերով:

3. Նախաճաշ: Նախաճաշը շատ կարևոր է նյութափոխանակության համար: Սնունդը, որն ընդունում եք նախաճաշին, պետք է հարուստ լինի հանքանյութերով, վիտամիններով և սպիտակուցներով:

Կարդացեք նաև

4. Սպիտակուց: Օրգանիզմը սպիտակուցներն ավելի դանդաղ է մշակում, քան ածխաջրերն ու ճարպերը: Մարդիկ, ովքեր շատ սպիտակուցներ պարունակող մթերք են ուտում, իրենց ավելի երկար են կուշտ զգում: Ձեր սննդակարգ մտցրեք հավի միս, ձուկ, հնդկաձավար, անյուղ կաթնաշոռ:

5. Մրգեր: Մրգերը հարուստ են բազմաթիվ վիտամիններով և միկրոէլեմենտներով: Նյութափոխանակությունն արագացնելու համար գերադասելի է ցիտրուսային մրգերի օգտագործումը: Հիշեք, որ սոված ժամանակ ցիտրուսային մրգեր օգտագործել չի կարելի, եթե նյութափոխանակության հետ խնդիրներ ունեք:

6. Մկաններ: Մարդկանց մոտ, ովքեր շատ մկաններ ունեն, նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում: Նույնիսկ հանգիստ վիճակում մկանները նպաստում են կալորիաներ այրելուն:

7. Օմեգա-3 ճարպաթթուներ: Սրանք առավել շատ պարունակվում են ձկան, հնդկաձավարի, բուսական յուղերի մեջ: Այս ճարպաթթուները կարգավորում են օրգանիզմում լեպտինի քանակը, որն ազդում է կալորիաների այրման վրա:

8. Ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Ինտենսիվ ծանրաբեռնվածությունը լավացնում է նյութափոխանակությունը: Շաբաթվա ընթացքում  2-3 անգամ սպորտով զբաղվեք, հաճախեք սպորտային ակումբներ, լողացեք:

9. Մոռացեք խիստ դիետաների մասին: Նման դիետաները թեկուզ կարող են օգնել որոշ կիլոգրամներ կորցնել, դրանք դադարեցնելու դեպքում քաշը միանգամից կարող է վերականգնվել: Այս դիետաների դեպքում դանդաղում է նյութափոխանակությունը:

10. Լիարժեք քուն: Մարդիկ, ովքեր դիետա են պահում և քնում են 6 ժամ, 60 տոկոսով քիչ քաշ են կորցնում, քան նրանք, ովքեր 8 ժամ են քնում: Արդյունքում՝ ավելի շատ են ուտում:

 

Տեսանյութեր

Լրահոս