10 վայրկյանում իջեցրեք արյան ճնշումը
Արյան բարձր ճնշումը ժամանակակից աշխարհում հաճախ հանդիպող առողջական խնդիրներից է, որը կարող է ընդհանուր առողջական ավելի լուրջ խնդիրներ թաքցնել: Սա նաև կոչվում է «լուռ մարդասպան», քանի որ չունի ոչ մի նկատելի նախանշան կամ զգուշացնող ազդանշան:
Արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, սրտի կաթվածի և երիկամների խնդիրների ռիսկը:
Բարձր ճնշում ունեցող մարդիկ հաճախ այնպիսի դեղամիջոցների կարիք ունեն, որոնք կկարգավորեն արյան ճնշումը: Բացի այդ, նրանք ստիպված են հետևել սննդակարգին, ավելի քիչ աղ և ճարպեր օգտագործել, շատ ջուր խմել:
Այս դեպքում լավագույնս օգնության կարող է հասնել դարչինը, որը կարգավորում է արյան ճնշումը:
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ արյան ճնշման փոփոխությունները կարող են կարգավորվել միայն մեկ բաղադրիչի՝ դարչինի միջոցով:
Եթե ձեր սննդակարգին ավելացնեք 2 գրամ կամ կես թեյի գդալ դարչին, ի վիճակի կլինեք կարգավորել արյան ճնշումը:
Դարչինը կարող եք օգտագործել նաև առավոտյան՝ սուրճի կամ յոգուրտի, մածունի մեջ:
Դարչինի կոսմետիկ և նիհարեցնող հատկությունների մասին կարող եք կարդալ 168.am-ի տարբեր հրապարակուներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը