Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 և առավելագույնը 2 ամիս:
«Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է:
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ հացահատիկ ու կարտոֆիլ են ցանել:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Համբուրգի» հետ խաղից ստացած տպավորություններով և գնահատել է կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի և Արթուրո Վիդալի դեբյուտը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին բերված հանձնուքի՝ կիսագուլպայի միջից թմրանյութեր են հայտնաբերվել:
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը 1,3 մլրդ դոլարով ձեռք է բերել SOCAR Turkey Enerji-ի բաժնետոմսերի 13%-ը, հայտնում է Trend-ը:
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է մեկ մեդալ և աշխարհի երկու առաջնության ուղեգիր։
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ հունիսին գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա կինը՝ Ֆլորենսը:
Կանբերրայի Hyatt հինգաստղանի հյուրանոցը կատակի առարկա է դարձել համացանցում այն բանից հետո, երբ սոցցանցերում է հայտնվել հյուրանոցի կերակրացանկը, որում եղել է տառասխալ, հայտնում է The Independent-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա քննարկմանն ասաց, որ ԱԺ-ի միջոցով Կրթության և գիտության նախարարությունը ներդրել է մի կարևորագույն գործընթաց՝ դպրոցի տնօրենին հնարավոր է զրկել հավաստագրից, և նա զրկվում է ոչ միայն այդ պահին աշխատելու իրավունքից, այլ գալիք 5 տարիների ընթացքում այլևս տնօրեն չի կարող աշխատել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակը և առանձնակի նշել է կիսապաշտպան Ադնան Յանուզային, ով բավական անսպասելի դուրս եկավ մանկունյանցիների հիմնական կազմում և դարձավ գոլի հեղինակ:
Բաց սահմանն Իրանի հետ, որն ինտեգրված է գլոբալ տնտեսական և առևտրային համակարգերին, կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:
Ամերիկացի ներդրող ու միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է չինական Alibaba ինտերնետ-ռիթեյլերում ունեցած իր բաժնետոմսերի մեծ մասը, հայտնում է Bloomberg-ը:
Օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ,
«Ատլետիկը» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» (4:0) Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Բիլբաոյում:
Օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 19-ի նիստում քննարկելու է 2 վարույթ, որնցից յուրաքանչյուրով ՀԷՑ-ին սպասում 5 մլն դրամի տուգանք, այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀԷՑ-ը կտուգանվի 10 մլն դրամ:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
«Ալ-Քաիդայի» ահաբեկիչները հրապրակել են տեսաուղերձ, որտեղ ենթադրաբար հանդես է գալիս Ուսամա Բեն Լադենի որդին՝ Համզան: Ուղերձում տղան կոչ է անում հարձակվել Մեծ Բրիտանիայի ու մյուս եվրոպական երկրների վրա, հայտնում է The Telegraph-ը:
2015 թ. օգոստոսի 15-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ասուլիս՝ նախորդ օրը՝ օգոստոսի 14-ի, երեկոյան Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ:
Մենք ողջունեցինք այդ երիտասարդների պայքարը, եւ մեր երկրում քաղաքական մշակույթի այդ նոր ծիլը պաշտպանելու համար որոշեցինք համախմբվել ավագ սերնդի ներկայացուցիչներով։
Ռուսական հեղինակավոր Sport Express պարբերականն ամփոփել է «Սպարտակ»- ԲԿՄԱ խաղի արդյունքները, որտեղ մոսկովյան ակումբը պարտվեց 1-2 հաշվով։
Օգոստոսի 15-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին` Լիճք գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք ոչ մի դիտավորություն չենք ունեցել, այնտեղ գնալու նպատակը եղել է քաղաքական բանավեճը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: Սեւադա Ղազարյանի խոսքերով, իրենք կազմակերպության պատասխանատուներին առաջարկել են «մի տեղ նստել, սուրճի բաժակի շուրջ զրուցել», բայց. «Ասացին ինչի՞ մեր գրասենյակում սուրճ չկա՞, եկեք այնտեղ կխմենք»:
«Երբ պարոն Աշոտյանն Ազգային ժողովում Կրթության հանձնաժողովի նախագահն էր, և մենք «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն էինք պատրաստում, ես համառորեն նրան համոզեցի՝ առաջին բարեփոխման ծրագիրը (Դպրոցների ինքնավարություն և ինքնակառավարում) ամրագրել օրենքով, այսինքն՝ ուզում էինք, կոպիտ ասած, մարզպետների պորտալարը կտրել: Այդ ժամանակ հանրապետականները 100 տոկոսով «այո» ասացին, օրենքը գրեցինք: Բայց չեղավ, որովհետև օրենքից բխող կանոնադրության մեջ գրվեց այն, ինչ ուզում էին հանրապետական մարզպետները»:
Տաթևիկ Սազանդարյանի և Գոհար Գասպարյանի անվան մրցույթների դափնեկիր, «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակակիր, բարիտոն Գուրգեն Բավեյանն արդեն 2 տարի Գերմանիայում է. երգարվեստը կատարելագործելու նպատակով ընդունվել և ավարտել է Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցը։ Այժմ աշխատում է Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում որպես մեներգիչ։
Մոսկվայի կենտրոնում կառուցվող շինություն է փլուզվել, կան տուժածներ, ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պաշտոնական կայքում:
Այդ փուլի կենտրոնական խաղում կմրցեն «Վոլֆսբուրգը» և Մյունխենի «Բավարիան»: իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», կմրցի «Պադերբորնի» հետ։
Հայաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ մտան Բոլոնիայի գործընթաց, որովհետև այդ գործընթացը ծնեց կրթության համար ունիվերսալ գործիքներ, մոտեցումներ, որոնք հնարավոր է կիրառել նաև մեզ նման երկրներում, որոնք չեն հանդիսանում ԵՄ ընդհանուր տնտեսական տարածքի մաս»: