Բաժիններ՝

Մոսկվայի կենտրոնում կիսակառույց է փլուզվել, կան տուժածներ

Մոսկվայի կենտրոնում կառուցվող շինություն է փլուզվել, կան տուժածներ, ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պաշտոնական կայքում:
Փլուզման մասին հայտնի է դարձել Մոսկվայի ժամանակով ժ. 13.31-ի սահմաններում:
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները դուրս են եկել դեպքի վայր՝ ստուգելու ստացված տեղեկությունը:
Հաղորդվում է, որ փլուզվել է նորակառույցի առաջին ու երկրորդ հարկերի միջև ընկած հատվածը:
Հաղորդվում է, որ կան տուժածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս