Բաժիններ՝

«Նարեկը զենքը հանեց, պահեց Հովսեփի դեմքին: Հովսեփի վիզը լրիվ արյուն էր». aravot.am

«Մենք ոչ մի դիտավորություն չենք ունեցել, այնտեղ գնալու նպատակը եղել է քաղաքական բանավեճը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: Սեւադա Ղազարյանի խոսքերով, իրենք կազմակերպության պատասխանատուներին առաջարկել են «մի տեղ նստել, սուրճի բաժակի շուրջ զրուցել», բայց. «Ասացին ինչի՞ մեր գրասենյակում սուրճ չկա՞, եկեք այնտեղ կխմենք»:

Երբ «ժառանգության» երիտասարդները գնացել են մամուլի շենքում գտնվող «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի գրասենյակ, նկատել են, որ կամաց-կամաց տղաների թիվն ավելանում է. «Նախ մինչ ճանապարհին էինք, անընդհատ զանգում էին՝ բա ի՞նչ եղաք, ո՞ւր հասաք, հետո երբ գնացինք մեզ առաջարկեցին նստել, մեկ էլ տեսանք ընթացքում կամաց-կամաց շատացան, մեզ ասեցին կարա՞ք դուք ձեր ասածի պատասխանը տաք: Մեկ էլ Նարեկը զենքը հանեց ու պահեց Հովսեփի դեմքին: Ասեց կարո՞ղ ես ասածիդ պատասխանը տալ եւ երեք թե չորս անգամ կրակեց, առաջինը Հովսեփի վրա, հետո, երբ Հովսեփը ձեռքը բռնեց մնացածը օդ կրակեց: Չգիտեմ ինչքան է կռիվը տեւել, Հովսեփի վիզը լրիվ արյուն էր, իջանք , մեր հետեւից դուրս եկան վերելակի մոտ, մենք քայլում էինք ու ապշած իրար, նրանց հարցնում՝ էս ի՞նչ եղավ, դրա համար չէինք եկել, այսինքն՝ չէինք սպասում, որ կարա տենց բան կատարվի, մեկ էլ մեզ կանչեցին, թե եկեք խոսենք ու երեքով հետ ենք գնում, դուռը մեր հետևից փակում են ու սկսում են մեզ ծեծել»,-պատմում է Սեւադա Ղազարյանը: Նրա խոսքերով, այսօր արդեն հայտարարում են, թե «մենք հարձակում ենք գործել իրենց գրասենյակի վրա եւ իրենք էլ ինքնապաշտպանվել են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս