Բեն Լադենի որդին կոչ է արել հարձակվել Արևմուտքի երկրների վրա. Telegraph
«Ալ-Քաիդայի» ահաբեկիչները հրապրակել են տեսաուղերձ, որտեղ ենթադրաբար հանդես է գալիս Ուսամա Բեն Լադենի որդին՝ Համզան: Ուղերձում տղան կոչ է անում հարձակվել Մեծ Բրիտանիայի ու մյուս եվրոպական երկրների վրա, հայտնում է The Telegraph-ը:
Այս պահին նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ Համզան 23-24 տարեկան է, ավելի վաղ նրան պատրաստում էին գլխավորելու խմբավորումը:
Տեսագրության մեջ երիտասարդը, ում «Ալ-Քաիդայում» անվանում են Համզա բեն Լադեն, կոչ է անում հարձակվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վրա:
Ենթադրյալ «թիրախների» թվում նա անվանել է Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզն ու Թել-Ավիվը: