«Կորուստները անխուսափելի էին, և ՀԷՑ-ին ասել, որ իրենք պիտի փոխհատուցեն, ես ճիշտ չեմ համարում». «ՀԺ»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է ՀԷՑ-ի աուդիտի և դրա հետագա ճակատագրի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցերին։

– Պարոն Զախարյան, ի՞նչ հարցեր եք ուզում պարզել ՀԷՑ-ի աուդիտով, այսինքն՝ մեր հանրությունը ի՞նչ հարցերի պատասխան է ստանալու։

– Իրոք, հանրության մոտ կա կասկած, կան վերապահումներ՝ ձևավորված սակագնի հետ կապված, և այդ կասկածները փարատելու միակ ճիշտ քայլը այսօրվա իրավիճակում հանրապետության նախագահի կողմից աուդիտ անցկացնելու որոշումն էր, որը համաձայնեցվեց նաև ռուսական կողմի հետ հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է։ Ընդհանուր ֆինանսական, տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և ՀԷՑ-ի ներկայացրած հայտի հիմնավորվածաթյանը ստուգելու աուդիտ է անցկացվելու։ Եվ բացի դրանից անցկացվելու են նաև խորհրդատվական ուսումնասիրություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որը կտա նաև պատասխանը, թե ինչքանո՞վ են հիմնավորված հանձնաժողովի կողմից այն բոլոր ուսումնասիրությունները, հաշվարկները, որոնք հիձք են հանդիսացել սակագների բարձրացման համար, և այդ տեսանկյունից՝ բոլոր անհանգստացնող հարցերի պատասխանները աուդիտը կտա։

–Այսինքն՝ խոսքը ֆինանսակա՞ն աուդիտի մասին է, թե՞ ավելի խորը, ավելի մեծ ժամանակահատված ընդգրկող։

– Մենք հիմա ռուսական կողմի հետ նախապատրաստում ենք տեխնիկական առաջադրանք։ Աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պիտի համաձայնեցված լինի ռուսական կողմի հետ։ Հարցաշարն ամբողջությամբ դեռ ավարտված չէ, քննարկման փուլում է, ռուսական կողմի հետ վերջին հանդիպման ժամանակ նորից անդրադարձել ենք այդ հարցերին, իրենք ունեն որոշակի առաջարկություններ, մենք՝ նույնպես, և ընդհանուր քննարկումներ են այսօր ընթանում, դրանից հետո մենք կունենանք հարցաշարը, որը և կտա բոլոր հարցերի պատասխանները։ Քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ես առայժմ ճիշտ չեմ համարում հարցաշարի մասին որևէ բան ասել։

– Կարծեմ՝ այս շաբաթվա վերջին պիտի հարցաշարը պատրաստ լինի։

– Փորձում ենք, ուզում ենք ավարտել, ցանկություն կա և պայմանավորվածություն, որ մինչև շաբաթվա վերջ փորձենք ավարտել։ Տեսնենք՝ ինչքանով կստացվի։ Հարցը բավական պատասխանատու է և՛ մեզ համար, և՛ ռուսական կողմի համար, դրա համար են բանակցությունները այսպես ավելի խիստ, ավելի մանրամասն քննարկումներ են ընթանում ընդհանուր հարցաշարի շուրջ։

– Ենթադրենք՝ պարզվեց, որ կան չարաշահումներ, զարգացման ի՞նչ հետագա սցենարներ ունեք յուրաքանչյուր արդյունքի դեպքում։

– Մինչև աուդիտի պատասխանները չլինեն, սցենար չես կարող մշակել, որովհետև նայած որ ոլորտում, որ ուղղությամբ ինչ գնահատական կլինի դրանից ելնելով նոր պիտի սցենար մշակվի։ Այսօր սցենար մշակելն էլ ճիշտ չի լինի։

– Անընդհատ խոսվում է, որ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում՝ մասնավորապես, որ Սամվել Կարապետյանն է գնելու այն, ինչքանո՞վ են այս խոսակցությունները իրական և ի՞նչ ինֆորմացիա ունեք դուք։

– Այդ մասին խոսակցություններ գնամ են շուրջ վեց ամիս, և այո՛, ասում են, որ բանակցություններն ընթանում են «Տաշիր գրուպի» և ՀԷՑ-ի ղեկավարության միջև։ Աոուվաճաոքի պայմանագրում միանշանակ ֆիքսված է, որ այն պիտի համաձայնեցված լինի ՀՀ կառավարության հետ։ Բանակցություններ այսօր կարող են գնալ տարբեր ընկերությունների միջև, և վերջնական համաձայնություն ստանալու համար հարցը կներկայացվի կառավարությանը։ Այսօր կոնկրետ ասել, որ այս կամ այն ընկերության միջև բանակցություններ ընթանում են և կոնկրետ լուծումներ կան՝ այդպես չէ։ Այսինքն՝ ներքին բանակցություններ կարող են գնալ, որի մասին մենք անգամ տեղյակ չենք։ Այնպես որ, դժվար է ասել, որ բանակցություններ 100 տոկոսով գնում են կամ այդ բանակցությունների արդյունքները ինչ կարող են լինել, քանի դեռ կառավարությանը չեն դիմել, որ մենք ուզում ենք վաճառել և տվյալ ընկերությանն ենք վաճառում։

– Ճիշտ չե՞ք համարում, որ ՀԷՑ-ում առաջացած ճեղքը ռուսական կողմը փակի, որովհետև այստեղ խորհրդարանական լսումների ժամանակ էլ անընդհատ խոսվում էր նրանց վատ մենեջմենթի մասին, ինչո՞ւ պիտի հանրությունը վճարի այդ գումարը։

– Այն վնասները, որ եղել են այդ կառույցում վերջին մի քանի տարիների ընթացքում, չէի ասի, որ դա իրենց սխալ մենեջմենթի պատճառն է. ե՛ւ սակավաջրաթյան, ե՛ւ ատոմակայանի ոչ պլանային կանգառի պատճառով կորուստներ են եղել՝ 36.6 միլիարդ դրամի սահմանում։ Ես չէի ասի, որ դա ՀԷՑ-ի մեղավորությամբ է եղել և որ ինքը պիտի վճարի։ Դա մի քիչ տրամաբանական չի լինի, երբ ատոմակայանը 88 օր չնախատեսված կանգառ է ունեցել, աշխատել է մոտավորապես 40-50 տոկոս հզորությամբ և սակավաջուր տարիներ են եղել, որի պատճառով հիդրոկայանները ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել, քան պիտի արտադրեին սակագներով նախատեսված պլանային ցացանիշներով։ և չարտադրված էժան էլեկտրաէներգիայի փոխարեն կայանները ստիպված թանկ էլէներգիա են մատակարարել էլեկտրացանցին, որը և բերել է նման կորուստների։ Այնպես որ, այստեղ կորուստները անխուսափելի էին, և ՀԷՑ-ին ասել, որ իրենք պիտի փոխհատուցեն, ես ճիշտ չեմ համարում։

– Բայց 36.6 միլիարդը անցյալ տարվա սակագնի մեջ էր ներառված, որից 132 միլիարդը արդեն փակվել է, օրենքն էլ նախատեսում է որ այդ գումարը 3 տարվա ընթացքում պիտի փակվի։

– Այո՛, կարգը նախատեսում է, որ նման վնասները պիտի փոխհատուցվեն 3 տարիների ընթացքում և 3 տարիների ընթացքում այդ 36.6-ից փոխհատուցվել է 13.2 միլիարդի սահմաններում։ Մնացած 23,4 միլիարդը ներառվել է այս սակագնի մեջ։ Հիմա այս սակագնով 23.4 միլիարդ դրամն է նախատեսված, որ պիտի փոխհատուցվի։ Եվ դա մենք պիտի փոխհատուցենք 3 տարիների ընթացքում, ուղղակի՝ հիմա առաջարկվել է 1 տարվա ընթացքում փակել՝ ֆինանսական իրավիճակից ելնելով։ Միևնույն է, մենք դա պիտի փոխհատուցենք իրենց։

– Վերջին շրջանում հովհարային անջատումները հաճախակիացելեն, ինչի՞ց է դա։

– Այսօր կարելի է պատասխանատու հայտարարել, որ ունենք կայուն, անվտանգ էներգահամակարգ, և որևէ հովհարային անջատումների մասին խոսք չի լինի, առավել ևս՝ արդեն սկսվել է էլցանցերի ֆինանսական առողջացման գործընթացը։ Ընդհանրապես՝ պիտի չանդրադառնանք հովհարային անջատումների հարցին։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս