«Նա մարդ էր, որը հասկանում էր, որ կտրուկ խոսքը քաղաքականության լեզուն չէ, և ամենակարևորը՝ ինքը գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է»,- այս մասին այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցող հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բազմաթիվ հանրապետականներ չեն ծառայել բանակում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Չկա տենց բան, ես տենց հանրապետական չեմ ճանաչում, որը խուսափել է Բանակից»:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ վերջերս պահանջել են ՀԷՑ-ի հաստիքացուցակը, որ տեսնեն, թե ով ինչ աշխատավարձ է ստանում, բայց չեն տվել՝ ասում են՝ անձնական գաղտնիք է:
«Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, լիազորված անձ ինչի՞ չեք նշում, թե ի՞նչ թերություններ ունեք ու ի՞նչ պետք է ձեռնարկեք նշված թերությունները վերացնելու համար»,- ասաց Ռ.Նազարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրաված ատ-Տալա ավիաբազայից վերջիններիս հեռանալու փաստը հաստատել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի ունեցավ հիշատակման արարողություն, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիեննայում սկսվել են «Վեցյակի» ու Իրանի բանակցությունները միջուկային ծրագրի հարցով, հայտնում է RIA Novosti-ն:
«Սա արհամարանք, լկտի վերաբերմունք է ՀՀ օրենսդիր մարմնի հասցեին: Եթե նա այդքան ադեկվատ և ողջախոհ է՝ ժամանակ ունենալու լրատվականներին հարցազրույց տալու ու չընդունելու իր մեղքը, նա կարող էր գալ ու բացատրություններ տալ»:
Արդեն 1,5 ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեղատան 4 շենքի բակում:
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական է տվել, հայտնում է TASS-
Հունիսի 13-ի երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի խմբային փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղը: Ճիշտ է, մեր հավաքականը գրեթե չունի հնարավորություն դուրս գալու Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, սակայն կան շատ հարցեր, որոնց կարող է պատասխանել այս խաղը:
Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ «Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում» թեմայով միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում ներկա գտնված մարդկանց վկայություններով` իրենք հանկարծ բակի կողմից լսել են աղմուկի ձայն և տեսել, որ բակում գտնվող երկաթյա ճոճանակ ընկած է ասֆալտին, իսկ վերևի երկաթյա ձողը ընկած է երեխայի գլխին:
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Երևանի ժամանակով ժ. 10.59-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,28%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 64,63 դոլար:
Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայի մոտ հայտնաբերվել է դիակ, այդ մասին հայտնում է «112 Ուկրաինան»:
«Աշխարհի երեսին չկա այդպիսի գրականություն, որով դուք կարող եք ապացուցել, որ ես սխալ ախտորոշում եմ դրել: Ցանկացած դեպքերում հիվանդությունների բարդություններ կարող են զարգանալ ու կարող են օրերի ընթացքում զարգանալ»:
«Ես Ջունայի հետ հանդիպել եմ ավելի քան 10 տարի առաջ: Նա եկել էր իր շքախմբով ու խնդրում էր կլոնավորել իր մահացած որդուն: Ես նրան բացատրեցի, որ դա անհնար է, քանի որ կլոնավարման համար հարկավոր են կենդանի բջիջներ, իսկ որդին այդ ժամանակ վաղուց մահացած էր»:
Այս պահին Մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը:
Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում թիվ 12 երթուղուն պատկանող (Գյումրու քաղաքային երթուղի) «Ֆորդ- տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, 15 աշակերտ և 8 ծնող մնացել են ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պայմաններ է առաջադրել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, հայտնում է թուրքական Kanal7-ը:
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը իր որդի Ջեյմսին նշանակել է 21 Century Fox-ի ղեկավարի պաշտոնում, գրում է The Financial Times-ը:
Պակիստանի իշխանություններն արգելել են բարեգործական Save the Children կազմակերպության աշխատանքը իրենց երկրում ու հրամայել են կազմակերպության բոլոր արտասահմանցի աշխատակիցներին 2 շաբաթում լքել երկիրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։
Անհատ անձինք առևանգլ են Իրաքի նախկին ԱԳՆ ղեկավար Թարիկ Ազիզի մարմինը, ով հունիսի 5-ին մահացել էր բանտում սրտային անբավարարությունից, հայտնում է Al Jazeera-ն: Որոշվել էր քաղաքական գործչի մարմինը հուղարկավորել Ամմանում:
Հունիսի 11-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղացել է ուժեղ կարկուտ (3-4 սմ):
Այսօր Բաքվում մեկնարկել են առաջին Եվրոպական խաղերը: Ինչպես հայտնում է APA-ն, Բաքվի ջրային մարզաձևերի կենտրոնում սկսվել են սինքրոն լողորդների մրցումները:
Հարգելի աբովյանցիներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար: