Անհայտ անձինք առևանգել են Իրաքի նախկին ԱԳՆ ղեկավար Թարիկ Ազիզի մարմինը
Անհատ անձինք առևանգլ են Իրաքի նախկին ԱԳՆ ղեկավար Թարիկ Ազիզի մարմինը, ով հունիսի 5-ին մահացել էր բանտում սրտային անբավարարությունից, հայտնում է Al Jazeera-ն: Որոշվել էր քաղաքական գործչի մարմինը հուղարկավորել Ամմանում:
Նրա մարմինը առևանգվել է Բաղդադի օդանավակայանից մի խումբ զինված մարդկանց կողմից: Թարիկ Ազիզի դուստրը՝ Զեյնաբ Ազիզը հաստատել է տեղեկությունը:
Նշենք, որ 1936թ. ծնված Թարիք Ազիզը համարվում էր Սադամ Հուսեյնի մերձավորներից:
Ցմահ բանտարկության դատապարտված Ազիզը եղել է քիչ մարդկանց թվում, ով կարողացավ պաշտոնը պահպանել Հուսեյնի կառավարման 24 տարիների ընթացքում: Նա միակ բարձրաստիճան քրիստոնյան էր Իրաքում: