Սիրիական բանակը ապստամբներին դուրս է մղել երկրի հարավում գտնվող ավիաբազայից
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրաված ատ-Տալա ավիաբազայից վերջիններիս հեռանալու փաստը հաստատել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ սիրիական բանակը շրջանը ռմբակոծել է ու հավելյալ ուժեր կենտրոնացրել, ինչն էլ ապահովել է բանակի հաջողությունը այդ հակամարտությունում:
Ավելի վաղ «Հարավային ճակատ» միավորման ապստամբները հայտարարել էին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել հարևան Դերյա նահանգում գտնվող ռազմաբազան, սակայն սիրիական բանակը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: