Բաժիններ՝

Պակիստանն արգելել է իր երկրում Save the Children կազմակերպության աշխատանքը

Պակիստանի իշխանություններն արգելել են բարեգործական Save the Children կազմակերպության աշխատանքը իրենց երկրում ու հրամայել են կազմակերպության բոլոր արտասահմանցի աշխատակիցներին 2 շաբաթում լքել երկիրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համաձայն երկրի կառավարության հայտարարության՝ կազմակերպությունը մեղադրվում է հակապետական գործունեություն վարելու մեջ: Կազմակերպության ղեկավարությունը հերքում է բոլոր մեղադրանքները:

Պակիստանի հատուկ ծառայությունները 2012թ. հայտարարել էին, որ բժիշկ Շաքիլ Աֆրիդին, որը ինչպես կարծում է Իսլամաբադը, օգնել է ԿՀՎ-ին հայտնաբերել Ուսամա բեն Լադենին, կապված է եղել Save the Children-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930