Աշակերտները և ծնողները մնացել են ավտոճանապարհին
Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում թիվ 12 երթուղուն պատկանող (Գյումրու քաղաքային երթուղի) «Ֆորդ- տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, 15 աշակերտ և 8 ծնող մնացել են ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Միկրոավտոբուսի անսարքությունը վերացվել է, ՃԿԱԿ ՕԽ-ն քաղաքացիներին ուղեկցել է մինչ Աշտարակ քաղաքի սկզբնամաս: