Միջադեպից հետո աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետը, խոսվեց այն մասին, որ պաշտոնանկությունը կապված էր հենց այդ միջադեպի հետ։ Հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեում պաշտոնանկություններ կլինե՞ն, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի՝ ինչու է աշխատանքից ազատվել Գորիսի ոստիկանապետը, չգիտի՝ որքանով է դա կապված միջադեպի հետ, չի կարող մեկնաբանել։
Հարած 2 դեղնուցը խառնեք 1-ական ճ/գ մեղրի հետ։ Ավելացրեք 1ճ/գ բժշկական գլիցերին։ Բամբակե խծուծի օգնությամբ զանգվածը քսեք դեմքին։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։
Մայիսի 16-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքում 5 և 7 տարեկան երեխաներն արգելափակվել են վերելակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս տարի շատերն ինձ չեն համարում ֆավորիտ: Ես իսկապես անկայուն եմ խաղացել: Բայց ես հիմա ոչ թե Փարիզում եմ, այլ Հռոմում, և «Ռոլան Գարոսի» մասին կմտածեմ ավելի ուշ»,- ասում է Նադալը:
Դժվար թե այսօր գտնվի մեկը, ում ծանոթ չէ անգինա հիվանդությունը: Բժշկության մեջ այն անվանում են՝ տոնզիլիտ, որը գալիս է լատիներեն «նշիկների բորբոքում» անվանումից: Հիվանդության հիմնական պատճառը A խմբի բետահեմոլիտիկական ստրեպտոկոկի ներթափանցումն է օրգանիզմ:
Յուրաքանչյուր տեսանյութում դուք կծանոթանաք Երկիր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի մասին 10 անհավանական և հետաքրքիր փաստերի:
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
«Ռեալ Մադրիդի» 29-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը «Յուվենթուսի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի խաղում լուրջ վնասվածք էր ստացել առաջին խաղակեսում: Սակայն Ռամոսը խուսափեց փոխարինումից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Ավելացե՞լ են արդյոք ՀՀ բանկերի կողմից վարկավորման ծավալները, թե՞ հակառակը
Մայիսի 16-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 72 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 17-21-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Գիտնականները կարծում են, որ եթե բուսայուղի ճարպաթթուները (օմեգա-6) կուտակվում են օրգանիզմում, դա նպաստում է ուռուցքների աճին և տարածմանը։ Լայն սպառման բուսայուղերից առավել քիչ օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում սառը մամլման եղանակով ստացված ձիթապտղի յուղը։
Մայիսի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ն. Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում թմրամիջոց են օգտագործում:
Տիգրան Խաչատրյանը հայտնվել է: Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա քիչ առաջ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին:
Մայիսի 16-ին, ժամը 15.57-ին Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ՏԿԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Նարեկացի 3-րդ փողոցի թիվ 22 տան բնակիչ Զ. Ա.-ը (ծնվ. 1978 թ.):
Ըստ Հ.Բագրատյանի՝ խնդիրը պետք է լուծել դատական կարգով. «Պետք է դատել ՀԷՑ նախկին ու այսօրվա ղեկավարներին, որոնք, արդեն բոլորն են խոստովանում, տնտեսական վնաս են հասցրել կազմակերպությանը։ Պետք է խորանալ, թե այս ամենի մեջ ինչ ներդրում են ունեցել մեր իրավապահները վերջին 10 տարիներին»:
Հանրային մարդիկ սիրում են անձնական կյանքով PR անել: Ես ինձ չեմ համարում հանրային մարդ, կարծում եմ՝ քչերին է հետաքրքիր իմ անձնական կյանքը, դրա համար չեմ ուզում խոսել այդ մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:
Մայիսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Դվին ռեստորանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել:
«Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալու, չէ՞ որ տղաները մինչև վերջին վայրկյանը չկորցրին հավատը»,- Մասսիմիլիանոյի խոսքերը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հրաշալի է այն երեխաների համար, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ, քանի որ այն պաշտպանում է աղիների ֆլորան և ամրացնում իմունիտետը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելով…
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է «Ալյանսը» շարունակի նախկին ԲՀԿ-ի քաղաքական գիծը՝ հաշվի առնելով, որ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս եկավ հենց այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և քաղաքականությունից՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ Տիգրան Ուրիխանյանի մատնանշած ուղղությունը իր մեջ ներառում է այն բոլոր խնդիրները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր իր առջև դրել:
«Տա Աստված, որ համադրվելով այլ կուսակցությունների ծրագրանպատակային մոտեցումների հետ՝ կուսակցությունը երկրում մի այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ կմրցակցեն ծրագրերով, ոչ թե գրպանի պարունակությամբ: Այդ տեսակետից ողջունում ենք նոր ստեղծված քաղաքական միավորի ծնունդը: Տա՛ Աստված, որ կուսակցությունն իսկապես դառնա Հայաստանի քաղաքական համակարգը զարգացնելուն միտված նախաձեռնություն»,- ասաց Ա. Մինասյանը:
«Կարծում եմ՝ այսօր այն անձինք, քաղաքական գործիչները, որոնք ասելիք ունեն, պետք է անպայման իրենց գործունեությունը ծավալեն»,- այսօր «Ալյանս» կուսակցության առաջին համագումարին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարը:
«Սկիզբը վատ չէ, Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված, կայացած, երիտասարդ, առողջ մտածելակերպի անձնավորություն է, այստեղ ամենակարևորն այն է, որ կարողանա կայացնի, սա դեռ կայացում չէ, սա դեռ առաջին քայլն էր, դեռ պետք է ճանապարհ անցնի, ժողովրդի մոտ հույս, հավատ, սեր առաջացնի»,- այսօր նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ ասաց նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը::
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է:«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և ամենայն հավանականությամբ մինչև օրվա վերջ նրան բերման կենթարկեն: Կայքի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
Այսօր ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական» կուսակցության առաջին համագումարին ներկա էր նաև ԲՀԿ-ի ներկայիս մամուլի քարտուղար Վահան Բաբայանը: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը որոշում է կայացրել, որ սա քաղաքական միջոցառում է և կուսակցությունն իրեն է լիազորել մասնակացելու նոր ստեղծվող կուսակցության համագումարին:
Կապտուկներից ազատվելու գործում կարող է օգտակար լինել նաև խնձորի կոմպրեսը: Անհրաժեշտ է խնձորի կեղևը մաքրել և մանրացնել քերիչով` թանզիֆի վրայից դնելով վնասված հատվածի վրա:
Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել տեղեկացվածությունը կենսաբանության և մեզ շրջապատող բնաշխարհի վերաբերյալ: