«Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել ևս համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին:
Մայիսի 14-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հր. Քոչար փողոցի թիվ 13 շենքի դիմաց «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Խառնեք 30-ական գրամ դեղին մեղրամոմը, արեւածաղկի յուղը, 5 գրամ լանոլինը, անընդհատ խառնելով տաքացրեք ջրային բաղնիքի վրա, պահեք ապակե մուգ տարայի մեջ։ Քսուքը պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար (աղեր, թթուներ, փոշի, քամի) ազդեցություններից եւ բուժում դրանց հետեւանքները։ Բուժման ժամկետը՝ 10-20 օր։
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հ/կ) և 168.am-ը Ձեզ են ներկայացնում «Իսկ դուք գիտե՞ք, որ» գիտահանրամատչելի ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել տեղեկացվածությունը կենսաբանության և մեզ շրջապատող բնաշխարհի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
27 հասարակական կազմակերպությունների կողմից զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Հայտարարություն. Պահանջում ենք ոստիկանությունից ներողություն խնդրել զոհված զինծառայողների մայրերից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր՝ հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու և դրանց իրավական գնահատական տալու համար:
Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթևեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Հարցին՝ այսքան ժամանակ այդքան պահանջել եք, լուծումներ ստացե՞լ եք, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այս մարդիկ էլ բազմաթիվ հարցեր բարձրացրել են, ստացե՞լ են լուծումներ: Այսօր Հայաստանում բազմաթիվ չլուծված հարցեր կան, և դրա համար էլ մենք այսօր մեր քաղաքական գործունեությունը փորձում ենք կառուցել այնպես, որ հարցեր ոչ միայն բարձրացվեն, այլև լուծվեն»:
Նաիրիտցիները այսօր Կառավարության շենքի դիմաց անցկացվող իրենց նստացույցը կավարտեն ժամը 20:00-ին և երեքշաբթի օրվանից ժամը 11:00-ից կսկսեն իրենց ակցիաները նախագահական նստավայրի դիմաց: Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց նստացույց անող նաիրիտցիների հետ հանդիպման էր եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հենց նրանց մոտից հեռախոսազրույց ունեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով շոտլանդացի ազգայնականները ստացել են տեղի խորհրդարանի 59 տեղերից 56-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ:
ՆԳՆ-ի մասնատումը հանդիսացել է 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական խոստումներից մեկը:
Մեկ տարի առաջ Դեյվիսը հիվանդացել էր գրիպով: Դեղատնից գնած դեղամիջոցները ոչ մի կերպ չէին օգնում, և նրան խորհուրդ տվեցին ամեն առավոտ կիտրոնով մեղրաջուր խմել: Քրիսթալը սկսել է օգտագործել այս ըմպելիքը, ու գրիպն անցել է:
Մայիսի 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Ուկրաինան Ստոկհոլմի միջնորդ դատարանում «Գազպրոմից» պահանջում է 16 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 1959 թ. ծնված Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչև 60 սմ բարձրության:
Այդ դեպքում հրեական պետությունը նրանց կտրամադրի 3500 դոլար (կանխիկ) և մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը:
Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին:
Վիրավորվել է ավելի քան 7000 մարդ:
Ընտանեկան թշնամանքը՝ սպանության պատճառ:
Հաջորդ շաբաթ Ռիգայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ժամանակ խոսք է գնալու ԵՄ-ի հետ 6 հետխորհրդային երկրների բազմակողմ համագործակցության ընդլայնման մասին:
Մայիսի 15-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա: Սյունիքում հաճախ են ընտանիքի փոխարեն օգտագործում օջախ բառը, որը ջերմության, լույսի, առատության խորհրդանիշ է:
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղով անցնող Ստալինյան ջրանցքում դի կա:
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀԱԿ ԱԺ խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ աշխատակազմից արդեն վերցվել է 44 ստորագրություններ հավաքելու համապատասխան ձեւաթուղթը, որը գտնվում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում:
Պաշտպանական բյուջի նախագիծը կազմել է 612 միլիարդ դոլար: