Գետնախնձոր. մաքրում է օրգանիզմը և իջեցնում խոլեստերինի մակարդակը
Այս բույսը, ըստ healthyfoodstar.com-ի՝ ինչ-որ չափով մոռացված է, սակայն այն դեռևս ամենաառողջարար մթերքների ցանկում առաջատարներից է: Այն օգտագործվում է ապուրների և աղցանների մեջ:
Ի՞նչ է գետնախնձորը
Գետնախնձորը բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս է։ Այս բույսը ծնունդով Հյուսիսային Ամերիկայից է: Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին: Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, այն պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:
Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են՝ որպես ուտելիք և կեր։
Սննդարար հատկանիշները
- Այն հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ ունի 0 գլիցեմիկ ինդեքս
- Հրաշալի է այն երեխաների համար, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ, քանի որ այն պաշտպանում է աղիների ֆլորան և ամրացնում իմունիտետը
- Օգնում է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց, քանի որ պարունակում է հսկայական քանակությամբ կալիում
- Հագեցածության զգացողություն է տալիս, նվազեցնում է ախորժակը և չի գիրացնում
- Գետնախնձորը հրաշալի է օգրանիզմը մաքրելու համար, հատկապես՝ երբ ուտում եք թարմ վիճակում:
Գետնախնձորով աղցանի բաղադրություն
- 500գ խնձոր
- 500գ գետնախնձոր
- Մեկ նարնջի հյութ
- 1ճ/գ ձիթայուղ
Գետնախնձորն ու խնձորը մաքրեք և աղացեք: Նարնջի հյութն ու ձիթայուղը լցրեք գետնախնձորի և խնձորի վրա, ամբողջը լավ խառնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը