Բաժիններ՝

Ինչպես ազատվել կապտուկներից

Steptohealth.ru կայքը մի քանի խորհուրդ է կազմել կապտուկներից ազատվելու համար:

1. Եթե դուք որևէ բանի եք հարվածել, որքան հնարավոր է շուտ այդ հատվածին սառույց դրեք:

2. Բամբակը թրջեք խնձորի սառը քացախով և դրեք վնասված հատվածին:

3. Նշի ծառի տերևներից ջրով կոմպրես պատրաստեք: Սա շատ լավ միջոց է, որպեսզի հեմատոմա չառաջանա: Նկատի ունեցեք, որ այդ կոմպրեսը պետք է անել վնասվածքը ստանալուց անմիջապես հետո:

4. Հեմատոմայի առաջացման դեմ հիանալի միջոց է նաև հում միսը: Պարզապես այն դրեք վնասված հատվածին:

5. Կարագը և մաղադանոսը խառնեք, խառնուրդ պատրաստեք և դրեք վնասված հատվածին:

6. Կապտուկներից ազատվելու գործում կարող է օգտակար լինել նաև խնձորի կոմպրեսը: Անհրաժեշտ է խնձորի կեղևը մաքրել և մանրացնել քերիչով` թանզիֆի վրայից դնելով վնասված հատվածի վրա:

7. Կոմպրես կարող եք անել նաև սոխից: Պարզապես դրա մի փոքր հատվածը տաքացրեք, լցրեք թանզիֆի մեջ և դրեք մարմնի վնասված հատվածին: Ցանկալի է այն երկար պահել վնասված հատվածին:

8. Կես լիտր ջուրը խառնեք կալենդուլայի հետ, եռացրեք, ապա թողեք 15 րոպե: Թանզիֆը թրջեք դրա մեջ և դրեք վնասված հատվածին:

9. Անմոռուկի 10 կաթիլը խառնեք մեկ ճաշի գդալ նշի յուղի հետ: Թրջեք բամբակը և ողջ գիշեր թողեք վնասված հատվածի վրա:

10. 1 ճաշի գդալ աղը խառնեք կիտրոնի հյութի հետ, այդ լուծույթում թրջեք շորը և մի քանի րոպե թողեք վնասված հատվածի վրա:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս