
Ձիթապտղի յուղի հակաուռուցքային ազդեցության մասին

Պարունակում է մեծ քանակությամբ օլեինաթթու` մի քանի անգամ ավելի, քան այլ բուսայուղերը. հակաօքսիդանտ պոլիֆենոլներ, A, E, C վիտամիններ։
Քանի որ մարդու ճարպային հյուսվածքում նույնպես շատ է օլեինի բաղադրությունը, ապա ձիթայուղը լավ է յուրացվում օրգանիզմում, այն բաղադրությամբ մոտ է մայրական կաթին։
Գիտնականները կարծում են, որ եթե բուսայուղի ճարպաթթուները (օմեգա-6) կուտակվում են օրգանիզմում, դա նպաստում է ուռուցքների աճին և տարածմանը։
Լայն սպառման բուսայուղերից առավել քիչ օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում սառը մամլման եղանակով ստացված ձիթապտղի յուղը։
Ձիթայուղը հատկապես օգտակար է շագանակագեղձի հիվանդությունների դեպքում, իսկ յուղի և կոնյակի խառնուրդը (1։1) խորհուրդ է տրվում խմել, որպես կանխարգելիչ և օժանդակ միջոց ուռուցքների բուժման ընթացքում։
Ձիթապտղի և կոնյակի լուծույթ
Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք մեկ շաբաթ, ընդմիջեք 10 օր, կրկնեք։
Կոնյակը նպաստում է ձիթայուղի արագ յուրացմանը։
Կոնյակի բուժիչ հատկությունների մասին կարող եք կարդալ` «168 Ժամ», 1 նոյեմբերի, 2014թ.։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: