Բաժիններ՝

Ինքնասպանություն՝ Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 12 բրիգադը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Արիստակեսյանի գլխավորությամբ:

Կամրջի տակ բժիշկներն ու ոստիկանները հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են նաեւ, որ կամրջից ցած նետվելուց առաջ «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտից նա նստել է տաքսի ավտոմեքենան եւ եկել Կիեւյան կամրջի մոտ եւ տաքսու վարորդին հայտնել է, որ կանգնեցնի ավտոմեքենան, քանի որ ինքն իրեն վատ է զգում եւ դուրս գալով մեքենայից` իրեն կամրջից ցած է նետել: Տաքսու վարորդը այս պահին գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում:

 Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս