«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրան պարբերաբար այցելում են բժիշկները: Նրա խոսքով՝ Գևորգ Սաֆարյանի վիճակն առայժմ բավարար է:
ԵԽԽՎ լիագումար նիստը զուգադիպել է ապրիլի 24-ի հետ և այդ պատճառով է, որ ԵԽԽՎ նախագահը չէր կարողացել այցելել Հայաստան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով հայկական պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:
Ադրբեջանը պետք է ամբողջովին պահպանի իր միջազգային պարտավորությունները:
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 23-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարի վարորդների ինքնությունը:
2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն ՀՀ դրամ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում մեր Միության նկատմամբ:
Այն ժամանակ Օսմանյան կայսրության մեծ տարածքների ներսում մուսուլմաններից բացի, բնականաբար կային նաև Թուրքիայի հայ քաղաքացիներ:
«ՌԴ-ի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրերը հսկայական տնտեսական եկամուտ են բերելու ՌԴ-ին: Ատոմային պայմանագրերը, գազամուղի կառուցումը, նավթամուղի կառուցումը, Ռուսաստանի շահերից է այս ամենը բխում: Ռուսաստանն այսօր մեծ ընտրություն էլ չունի»:
Դրանում ընդհանուր առմամբ տեղ է գտել 35 մարդ:
Խորհրդարանի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ հայերին դիմավորել են թուրք և ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր առանձնացված բարիկադների մյուս կողմից Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս։ Նրանց ձեռքի պաստառներից ոմանց վրա գրված էր. «Այդ հայերն են, որ օգնում են Իրանին», «Հայերը ստախոսներ են», «Դադարեցրե՛ք 587 օրենքի նախագիծը», և այլն։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկած ASEAN-ի գագաթաժողովում:
Ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Կարող է նախագահը պահանջ չունի Թուրքիայից, բայց ես ունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մենք պահանջ չունենք Թուրքիայից՝ հակադարձեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
sԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մեղադրվող Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը մեղադրվում է խարդախության մեջ:
«Ուզում եմ նշել, որ վերջապես մեր իշխանությունները մի բան կատարեցին բավականին բարձր մակարդակով: Այսինքն՝ եթե ուզում են, ապա անում են, պետք է կարողանալ ոչ միայն մի քանի օր այդպես լինել, այլև՝ միշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Մայիսի 7-ին մեզ մոտ նշում են ղազախական զինված ուժերի կազմավորումը, անցկացվելու է զորահանդես:
«Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ես համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ: Հիմա մենք ներմուծում ենք նոր ինստիտուտ, որ կոռումպացված դատական համակարագի պայմաններում կարող է չաշխատել»,- այսօր «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Օլանդի հետ հանդիպումից 3 ամիս անց Լեյլա Յունուսը կալանավորվեց և մեղադրվեց «պետական դավաճանության» ու «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ:
Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ջահերով երթը վերևից տեսանկարահանել է «Դետք Forevermore»-ը: Այս հրաշալի տեսանյութի ռեժիսորը Կարեն Գալստյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման ԱՄՊ-ը, իսկ խոքերի հեղինակները՝ Համլետ Առաքելյանն ու Անուշ Ալավերդյանը:
Ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է գյուղ և վնասել մեղվի փեթակներ:
2015թ. ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
Այն անցնելու է «Դարարեցրե՛ք թալանն ու ստելը» կարգախոսի ներքո:
Օղակաձև պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի և Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվեց հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվեց Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի երգասացությամբ:
Այսօր ԱԺ նիստում շարունակվում է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումների մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթի քննարկումը, որ նախորդ քառօրյայում չէր ավարտվել:
Մայիսի 5-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատելու ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շատ լավ կազմակերպված անցան, սակայն այս օրերին դեսոնանսի մեջ պետք է գտնվեին Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից սահմանադրական ազատությունները ոչ ոք չի վերացրել:
Մենք ակնկալում ենք, որ BBC-ի ղեկավարությունը հստակություն կմտցնի այդ հարցում:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակները դիպել են տների պատերին: