Բաժիններ՝

ԵՄ-ը դատապարտել է Ադրբեջանում Ինթիգամ Ալիևին ազատազրկման դատապարտելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին 7.5 տարով ազատազրկման դատապարտելը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վատթարանալու մասին:

Այս մասին նշված է ԵՄ-ի արտաքին կապերի ծառայության ներկայացուցչի հայտարարությունում: Դրանում նշված է, որ այդպիսի խիստ դատավճիռը համահունչ չէ Ալիևի գործած հանցանքներին, բացի այդ, միջազգային դիտորդները դատավարության ժամանակ ֆիքսել են արմատական խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում դատարանի օրինակաւոյթւոնը.

«Ադրբեջանի իշխանությունները պետք է արդար ու անկողմնակալ գործընթացի ժամանակ ապահովեն Ալիևի կողմից այդ դատավճիռը բողոքարկելու հնարավորությունը:

Ադրբեջանը պետք է ամբողջովին պահպանի իր միջազգային պարտավորությունները և աշխատի վստահություն ձևավորել դատական համակարգի անկախության հանդեպ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս