Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերել ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ. Նազարբաև
Ռուսական РИА Новости լրատական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) անհրաժեշտ նախագիծ է:
Նազարբաևը նշել է, որ չնայած ապրանքաշրջանառության անկմանը՝ ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ կա հետաքրքրություն, այդ թվում նաև Թուրքիայի կողմից.
«ԵվրԱզԷՍ-ը մեր բոլոր երկրների համար անհրաժեշտ նախագիծ է: Այն, ինչ տեղի ունեցավ … մենք ասում էինք, որ կլինեն մարտահրավերներ: Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունն անկում է ապրել: Բնականաբար այն անկում է ապրել, քանի որ անկում է ապրել դոլարը: 40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում մեր Միության նկատմամբ»:
Նազարբաևը հավելել է, որ ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայի առաջնորդը (Էրդողան), ով ոչ վաղ անցյալում այցելել է Ղազախստան: