Բաժիններ՝

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց 20 մլն դրամ ստացած ֆինանսական հաշտարար տիկնոջ մասին

«Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ես համարում եմ խայտառակ, տապալված ինստիտուտ: Հիմա մենք ներմուծում ենք նոր ինստիտուտ, որ կոռումպացված դատական համակարագի պայմաններում կարող է չաշխատել»,- այսօր «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ հստակ նշված չէ, թե ինչ մասնագիտություն պետք է ունենա հաշտարարը. «Ես չեմ պատկերացնում, որ օպերայի երգիչը, ինչ որակավորում էլ ստանա, կարող է զբաղվել հաշտարարությամբ»:

Պատգամավորը պնդեց, որ քանի դեռ ՀՀ-ում չի լուծվել թիվ մեկ խնդիրը՝ դատական համակարգի անկախությունն ու կոռումպացվածությունը, հաշտարարի ինստիտուտը չի աշխատի:

Կարդացեք նաև

ԱՆ փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ոչ մի կերպ համեմատելի չէ այս հաշտարարի հետ: Ըստ նրա՝ սա նորույթ չի մեր երկրի ու մեր մշակույթի համար, քանի որ ցանկացած երկու անձ, որ վիճում են, դիմում են ավելի տարեց մարդու, ավագին, որ հաշտեցնի, լուծի խնդիրը. «Ինստիտուտը բավականին խորը ուսումնասիրված է, կան նախադրյալներ և, կարծում եմ, այն կաշխատի մեր երկրում: Դատական համակարգի անկախութունը կարևոր է, բայց հաշտարարի ինստիտուտը ուղղակի կապ չունի դրա հետ»:

Ն.Զոհրաբյանը հիշեցրեց, որ ֆինանսական հաշտարար տիկինը դեկրետ գնալուց ստացավ 20 մլն դրամ և գուցե իր համար այս առումով շատ նպաստավոր է այդ պաշտոնի առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս