
Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նրան պարբերաբար այցելում են բժիշկները: Նրա խոսքով՝ Գևորգ Սաֆարյանի վիճակն առայժմ բավարար է:
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։