Բաժիններ՝

Նազարբաևը հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում ներկա է գտնվելու Հաղթանակի զորահանդեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթած Նուրսուլթան Նազարբաևը հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին.

«Ես մասնակցելու եմ մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Մայիսի 7-ին մեզ մոտ նշում են ղազախական զինված ուժերի կազմավորումը, անցկացվելու է զորահանդես»:

Նազարբաևը հիշեցրել է, որ պատերազմից առաջ Ղազախստանի բնակչությունը կազմել է 8-9 միլիոն մարդ, որոնցից 2 միլիոնին զորակոչել են՝ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելու համար.

«Ներկայումս ոչ ոք չի խոսում այդ մասին: Նրանց կեսը չի վերադարձել: Դրա համար էլ մենք դա (Հաղթանակի նշումը) ընկալում ենք որպես մեր սեփական տոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս