ԵՄ-ի ու Հարավ-արևելյան Ասիայի երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները կվերսկսվեն տարեվերջին
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը և Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (Association of South East Asian Nations, ASEAN) պլանավորել են վերսկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Առաջին հանդիպումը նշանակված է 2015 թվականի ավարտին: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկած ASEAN-ի գագաթաժողովում:
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համագործակցությունն ու վերսկսել բանակցային գործընթացը, որը սկիզբ է առել 2007 թվականին և դադարեցվել է երկու տարի անց: Այժմ կողմերի միջև առաջին հանդիպումը նշանակվել է ընթացիկ տարեվերջին: