![](/banners/BeFunky-design.jpg)
Մոտ 40 երկիր շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեջ. Նարիշկին
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/10387186742.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 40 երկիր շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մեջ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նա մանրամասնել է, որ առաջին երկիրը, որի հետ կստորագրվի ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր, կարող է լինել Վիետնամը. «Մասշտաբային փոխշահավետ նախագծեր են սկսում իրականացվել տնտեսական այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը:
Նրանց հետ համագործակցությունն ունի սկզբունքային առավելություն, քանի որ մենք հումք, բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանելուց բացի, եվրասիական տեխնոլոգիաների բազայի վրա ստեղծում ենք նաև համատեղ ձեռնարկություններ: Այդ ամենը խթանում է մեր պետությունների տնտեսությունների արդիականացում ու դիվերսիֆիկացում»: