
Հունաստանն ԱՄՀ-ին փոխանցել է 450 միլիոն եվրո

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` Հունաստանն ԱՄՀ-ին փոխանցել է 450 միլիոն եվրո: Անվելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանն ԱՄՀ-ին հերթական փոխանցումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նախօրեին հայտարարել է, որ Հունաստանը կա´ մ դուրս կգա եվրոգոտուց, կա´ մ էլ փոխանցում կանի ԱՄՀ-ին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանն ու Ռուսաստանը գտել են ԵՄ-ի երկրների նկատմամբ ռուսական սննդամթերքի բեռնարգելքի պայմաններում հունական արտահանման հետ կապված բարդությունները հաղթահարելու եղանակը:
Դրա հետ մեկտեղ Ցիպրասը հայտարարել է, որ կառավարության հիմնական առաջադրաներն են եվրոգոտում մնալն ու ֆինանսական խնդիրների համաեվրոպական կարգավորում գտնելը: