
ՌԴ 102-րդ ռազմակայանի բոլոր մեղավորները բացահայտվել են

Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:
Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները: