 
                        «Պրոմեթեյ Բանկը» հերքում է «Արդշինբանկի» կողմից կլանվելու մասին լուրերը
 
                                    «Պրոմեթեյ Բանկը» այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ «Արդշինբանկը» ներկայումս ինտենսիվ բանակցություններ է արում՝ «Պրոմեթեյ Բանկի» բաժնետոմսերը ձեռք բերելու ուղղությամբ։
«Հայտնում ենք ձեզ, որ Պրոմեթեյ Բանկը որևէ բանկի հետ երբևիցե որևիցե բանակցություններ չի վարել իր բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Ավելին, ներկայումս Պրոմեթեյ Բանկն ինքն է դիտարկում հայաստանյան այլ բանկի բաժնետոմսեր գնելու եւ Պրոմեթեյ Բանկին միաձուլելու հեռանկարը»,- նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    

 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        