Բաժիններ՝

Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակում գործած ահաբեկիչները ստացել էին 20.000 դոլար. մամուլ

ABC News-ի փոխանցմամբ՝ որոշակի տվյալներով երեք տարի առաջ «Ալ-Քաիդայի» բաժանմունքը Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակում գործած ահաբեկիչներից մեկին տվել է 20.000 դոլար՝ այդ հարձակումն իրականացնելու համար:

Այս մասին հայտնել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Սրանից առաջ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կառույցի եմենյան մասնաճյուղը հայտարարել էր, որ հենց նա է ղեկավարել այդ գործողության թիրախների ընտրությունն ու պլանի մշակումը, գործողության ֆինանսավորումը:

Եմենյան մասնաճյուղը հարձակումն իրականացրած Շերիֆ ու Սայիդ Կուաշի եղբայրներին անվանել էր «հեսրոսներ»: Սակայն ամերիկյան հատուկ ծառայություններին ցայժմ չի հաջողվել կապ հայտնաբերել եմենյան մասնաճյուղի ու Կուաշի եղբայրների միջև:

Որոշակի տվյալներով՝ Շերիֆ Կուաշին Եմեն է մեկնել 2011 թվականին, ուր և ամենայն հավանականությամբ հանդիպել է «Ալ-Քաիդայի» տեղի առաջնորդ, արմատական իմամ Անվար ալ-Ավլակիի հետ, ով նույն թվականի սեպտեմբերին զոհվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս