
Թոշակների վճարման հետ կապված խնդիրներ չեն առաջացրել. ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարությունը

Սույն թվականի հունվարի 3-ին, ՀՀ-ում կենսաթոշակների վճարման գործընթացն ապահովելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել է 23 մլրդ դրամ, որն ամբողջությամբ, նույն օրը ԿԲ-ի կողմից տրամադրվել է առեւտրային բանկերին: Հունվարի 3-ին ու 4-ին առեւտրային բանկերն այդ գումարները փոխանցել են ֆիզիկական անձանց (թոշակառուների) հաշիվներին: Նշենք նաեւ, որ Հունվարի 3-ին եւ 4-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից «ՀայՓոստ»-ին են տրամադրվել կենսաթոշակային բոլոր վճարները, որոնք թոշակառուներին տրամադրվում են կանխիկ եղանակով:
Ուստի մամուլում շրջանառվող լուրերը, թե Հունվարի 3-ին ու 4-ին բանկերը չեն աշխատել, ինչի հետեւանքով թոշակառուները չեն կարողացել ստանալ իրենց թոշակները իրականությանը չեն համապատասխանում: Թոշակների վճարման հետ կապված խնդիրներ չեն առաջացրել: Հարկ է նշել, որ տոնական օրերին ՀՀ տարածքում գործող բանկերը բնակչությանը սպասարկելու նպատակով աշխատել են ճկուն գրաֆիկով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն