Բաժիններ՝

Ակցիայի մասնակիցները վերջնագիր ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով ակցիայի մասնակիցներին հորդորում է հեռանալ ռազմաբազայի մոտից և ակցիան շարունակել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ։

Նա ժողովրդի պահանջով զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որից հետո նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի հետագա ճակատագրի վերաբերյալ այս պահին խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։

Ակցիայի մասնակիցները վերջնագիր ներկայացրին: Նրանք պահանջում են վաղը մինչև ժամը 17:00-ն Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին: Հակառակ դեպքում նրանք սպառնացին վաղը հավաքվել Գյումրիի դատախազության շենքի մոտ և որոշել իրենց հետագա գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս