Բաժիններ՝

«Թուրքական հոսքի» կառուցումը կպահանջի ավելի շատ ժամանակ՝ «Հարավային հոսքի» հետ համեմատ. Կուպրիյանով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կպահանջի ավելի շատ ժամանակ, քան պլանավորված էր ծախսել «Հարավային հոսք» գազատարի կառուցման վրա: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը.

«Այդ նախագծի իրագործումը պահանջում է մի փոքր ավելի ժամանակ, քան «Հարավային հոսքի» պարագայում է, առավել ևս, որ մենք առաջ էինք գնացել նրա նախագծման հարցում: Աշխատանքը կարագացվի այն ժամանակ, երբ կհամաձայնեցվի թուրքական ափ դուրս գալու կետը»:

Կուպրիյանովի խոսքերով՝ «Գազպրոմը» Եվրոպայում իր գործընկերների հետ աշխատում է «Թուրքական հոսքի» գազն ընդունելու ենթակառուցվածքի կառուցման համար, սակայն անձամբ չի կառուցելու դա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Թուրքական հոսքի» նախագծի մասին հայտարարեց 2014 թվականի դեկտեմբերի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս