
Գյումրիում մի շարք դատավարական գործողություններ են իրականացվել

Գյումրիում ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվել են դատավարական մի շարք գործողություններ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քննության առանձնահատկություններից ելնելով՝ դրանց մասին այս պահին այլ տեղեկություններ չեն կարող տրամադրել:
Քննչական կոմիտեից միաժամանակ հայտնեցին, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության ընթացքի մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի:
Ինչպես հայտնի է, հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները: Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: