Բաժիններ՝

Moody’s-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշային շեմը՝ Ba2-ից հասցնելով Ba3-ի։ Փոխվել է նաև «կայուն» կանխատեսումը. Այն այժմ բացասական է։

Moody’s-ը վարկանիշի նվազեցումը գործակալությունը պայմանավորել է Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ: Ըստ գործակալության, ՌԴ տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով Հայաստանի տնտեսության արտաքին խոցելիությունը մեծացել է։ Խոսք է գնում նաև ՌԴ-ից ուղարկվող դրամական փոխանցումների նվազման, փոխարժեքի տատանումների և ներդրումային անորոշ հեռանկարների մասին։

Moody’s-ը նաև նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բերելու է այդ միությունից դուրս գտնվող երկրների հետ աևտրի սահմանափակումներին։ Այս գործոնը, ինչպես նաև ներդրումային թույլ ակտիվությունն ու բացասական ազդակները ազդելու են ՀՀ տնտեսական աճի հեռանկարի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս