Ուկրաինայի խորհրդարանում 100 դոլարանոց թղթադրամներ են նետել Ազգային բանկի նախագահի վրա (տեսանյութ)
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Վալերիա Գոնտարևան այսօր հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին, թե ինչու են երկրում մնացել 7.5 միլիարդ դոլարի արժութային պաշարներ:
Գոնտարևայի ելույթից ժամանակ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն դոլարային թղթադրամներ է նետել նրա առջև: Լյաշկոն դա անելիս հայտարարել է. «Սա ձեր կողմից արժեզրկված արժույթն է»:
Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հանձնարարել է պարզել, թե արդյոք կեղծ չե՞ն այդ թղթադրամները, և եթե դա հաստատվի, ապա անհրաժեշտ է պատասխանատվության կանչել Լյաշկոյին: Գոնտարևան իր հերթին հայտարարել է, որ չի աշխատում Գերագույն ռադայում, ինչի համար էլ սովոր չէ նման կրկեսի:
Նա ընդգծել է, որ աշխարհի որևէ երկրում երկրի կենտրոնական բանկը չի կարող ինքնուրույն պատասխանատվություն կրել ազգային արժույթի փոխարժեքի կայունության համար:
Գոնտարևան ընդգծել է, որ 2013 թվականին՝ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ, գրիվնայի փոխարժեքի պահպանման համար ծախսվել է 22 միլիարդ գրիվնա: