Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար որոշ երկրների դեպքում կարող եք դիմումներ ներկայացնել առանց նախնական գրամցման (ցանկ)
2015թ. հունվարի 15-ից Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Երևանում սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ:
Դիմումները Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դեպի Էստոնիա, Դանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Իսպանիա կարող են ներկայացվել Մուտքի արտոնագրերի տրամադրման կենտրոն առանց նախնական գրանցման:
Դիմումների և բոլոր պահանջվող փաստաթղթերի տրամադրման ձեւաչափը մնում է անփոփոխ:
Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հասցեն`
48/1 Նալբանդյան փող.,
Սախարով Բիզնես Կենտրոն, 2-րդ հարկ,
0010 Երեւան, Հայաստան
Հեռ. +37460740504
էլ. փոստի հասցեն` [email protected] կայքը:
http://www.vfsglobal.com/lithuania/armenia
Աշխատանքային ժամեր` Երկուշաբթի-Ուրբաթ
9: 00-16: 00 (բացի պետական տոներից)
Հնարավոր է Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմել Լիտվայի Հանրապետության դեսպանություն: Գործում է պարտադիր օնլայն գրանցում դեսպանության կայքում` http://am.mfa.lt.:
Ազգային D մուտքի արտոնագրերի համար դեպի Լիտվա եւ այլ հյուպատոսական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել դեսպանատուն անմիջականորեն: