Բաժիններ՝

Պենտագոնը սիրիացի ապստամբների ռազմական ուսուցման համար կհատկացնի 400 զինծառայող

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը պլանավորում է ավելի քան 400 ամերիկացի զինվորական հատկացնել «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիացի ապստամբների ռազմական ուսուցման համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը:

Պենտագոնը պլանավորում է տարեկան ռազմական ուսուցում հատկացնել մինչև 5000 սիրիացի ապստամբի, ինչը տեղի կունենա «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նոր կամպանիայի շրջանակներում: Պենտագոնի գնահատմամբ՝ իսլամականներին դիմակայելու համար պահանջվում է մոտ 15.000 մարդ:

Օբամայի այս նախաձեռնությունը քննադատության է արժանացել ԱՄՆ կոնգրեսի կողմից: Կոնգրեսականների կարծիքով՝ սիրիացի ապստամբներին ռազմական ուսուցում հատկացնելը հազիվ թե արագ արդյունքներ կբերի իսլամականների դեմ պայքարում, ինչպես նաև հազիվ թե դա օգնի վերջ դնել Սիրիայի քաղաքացիական պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս