Ավետիսյանների հարազատներն արդար դատավճիռ են պահանջում. հայտարարություն. «Արմենպրես»
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյաններիbհարազատները հանդես են եկել հայտարարությամբ` արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ: «Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան` Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատների անունից հանդես
եկավ հայտարարությամբ` նշելով, որ իրենք որեւ է կապ չեն ունեցել երեկվա միջադեպի հետ, սակայն արդար դատավճիռ են ակնկալում ոճրագործի համար:
«Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում եւ պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը եւ ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ:
Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեցին հարազատները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենայինվնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձկատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: