
Բաթումում մուսուլմանների համար կկառուցվի մեդրեսե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը Կրոնական հարցերով պետական գործակալության մասնակցությամբ Բաթումում գնելու է շենք՝ դրանում մեդրեսե (հոգևոր դպրոց) ստեղծելու համար:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը, ըստ որի՝ այդ որոշումն ընդունվել է Աջարիայի մուսուլմանների դիմումի հիման վրա: Դրանով իսկ Աջարիայի կառավարությունը կլուծի նաև մուսուլմանների մեկ այլ խնդիր. նրանք Բաթումի մզկիթում բավարար քանակի տեղերի բացակայության պատաճառով աղոթում են շենքի մոտ՝ փողոցում: