Ռուսաստանի հայերը պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը

Ռուսաստանի հայերը ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով Ռուսաստանի հայերի միության Արա Աբրահամյանի և նրա տեղակալի հրաժարականը:

Հայտարարության մեջ ասված է. «Մենք՝ ռուսաստանաբնակ եւ ազգի ու պետության համար մտահոգ բոլոր այլ հայերս, պահանջում ենք САР-ի (Ռուսաստանի հայերի միության) ղեկավարներից՝ հանձինս միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա կամակատար փոխնախագահ Լեւոն Մուկանյանից, կամավոր հրաժարվել իրենց պաշտոններից:   Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ ստանձնեցին Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր միության դերը, այդ համայնքը գրեթե չի զարգանում:

Ռուսաստանի սփյուռքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները եղել են շնորհիվ տարբեր կազմակերպությունների, որոնք ՀՅՄ-ի կողմից չեն հովանավորվում: ՀՅՄ-ի գլխավոր նպատակն է Ռուսաստանի իշխանությունների շահերին, այլ ոչ թե ՀՀ-ին եւ Ռուսաստանի սփյուռքին ծառայելը: Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որեւէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար: Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակութից եւ ավանդույթներից, եւ այդ երեվույթների դեմն առնելու համար ՀՅՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն:

ՀՅՄ-ն չարեց ոչ մի քննադատական հայտարարություն՝ կապված Ռուսաստանի հրաժարվելու հետ՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցաց հանցանքի մեջ մեղադրվող Վալերիյ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուց: Այն ընդհա՛նրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները:

Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, նա էլ սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց մարիոնետային պահվածքում: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր:

Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին:  Դրանից հետո մենք պետք է ընրտենք այն մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպման եւ ազգային գաղափարների տարածման պարտականությունը եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի իրավունքների պաշտպանի դերը»:

Տեսանյութեր

Լրահոս