Նավթի 40 դոլար գնի դեպքում ռուսաստանցիների իրական եկամուտները կնվազեն 10%-ով
Եթե նավթի 1 բարելի գինը պահպանվի 40 դոլարի սահմաններում, ապա ՌԴ քաղաքացիների իրական եկամուտները 2-3 տարում կնվազեն 10%-ով։ Իսկ 2015 թվականի ընթացքում դրանք կկրճատվեն 3-5%-ով։ Այս մասին հայտարարել է ՌԴ քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը։
Business FM ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի նախկին ֆինանսների նախարարը նշել է, որ դա կլինի եկամուտների առաջին նվազումը՝ 2000 թվականից ի վեր, որը շատ ցավոտ կանդրադառնա բնակչության լայն շերտերի վրա։
«Կառավարությունը պետք է այժմ հասկանա, որ դա ամբողջությամբ փոխհատուցել հնարավոր չի լինելու, ինչպես հաջողվեց անել 2009 թվականին, երբ միջին հաշվով իրական եկամուտների կրճատում տեղի չունեցավ»,— ասել է նա։