Ի՞նչ կազմով է ընդդիմությունը շարունակելու իր պայքարը` վարչապետի հրաժարականից հետո ստեղված իրադրության պայմաններում: Այս հարցն ուղղեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Ի պատասխան` նա ասաց, թե իր կողմից ճիշտ չի լինի որևէ գնահատական տալը, քանի որ հույս ունի, որ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդները կհանդիպեն և կընդունեն պայքարի նոր փուլը:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:
26 տարի է անցել Գյումրիի ավերիչ երկրաշարժից, սակայն մինչեւ այսօր բազմաթիվ ընտանիքներ ապրում են վագոն տնակներում: Բնակարան ստանալու նրանց հույսը գրեթե մարել է:
Միգուցե Տեր-Պետրոսյանը չի փոխել իր տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է նույնպես լինել վարչապետ Հայաստանում, ինչպես Իվանիշվիլին` Վրաստանում, միգուցե նրա հռետորաբանության այս սաստկացումը կոչված է օգնելու այդ գործին, որովհետև դա կարող է նաև այդ իմաստը ունենալ` Սերժ Սարգսյանի համար ստեղծելով ավելի մեծ սարսափներ և դրդելով Ծառուկյանի հետ գնալու ավելի շահավետ պայմանավորվածությունների:
2013 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, ուսումնական հաստատություններից մեկի ուսուցչից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանից գողացել են 7-րդ դասարանի երկու աշակերտուհիների բջջային հեռախոսները:
Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար ռուսերենի իմացության բավարար մակարդակը պարտադիր պայման է, որը ստուգվում է հատուկ գրավոր և բանավոր քննության միջոցով։
Ցավ կարող եմ հայտնել, որ մինչեւ այժմ միացյալ որեւէ գործողություն չեղավ եւ մինչև այժմ որեւէ գործողություն չանելով ոմանք հայտարարում են կառավարության փոփոխությունը քառյակի հաղթանակ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Գևորգ Ո.-ն դանակով հարվածել է Էրիկ Վ.-ին և Լևոն Մ.-ին:
Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:
ԱՄՆ-ի վերջին տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է 80.000 զինծառայող:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրային հայտարարություն անելիս խոսեց 1 տարի առաջ կատարված դեպքերի մասին և նա ներողություն խնդրեց, որ մարդկանց ակնկալիքները չի արդարացրել
Նշվում է, որ եթե մոտ ժամանակներս Ռուսաստանում անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա Վլադիմիր Պուտինի թեկնածության օգտին կքվեարկեր Ռուսաստանի քաղաքացիների 2/3-ը:
Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում:
Ղրիմում Պուտինն ի սկզբանե սկսել է իրականացնել ամերիկյան հատուկ ծառայությունների լեզվով ասած «սև գործողություն»:
Գ. Բալասայանի խոսքով՝ իրենք պահանջում են փոխհատուցում 200 հազար դրամի չափով, ինչպես նաև փաստաբանին վճարված գումարի փոխհատուցում: Գ. Բալասանյանն ասաց, որ սկզբնական հայցադիմում ներկայացրել են առանց պատշաճ հղման տեղադրված 2 նյութ, իսկ լրացված հայցադիմումում՝ ևս 6-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այս կարծիքին են Համաշխարհային բանկի մասնագետները։ ՀԲ-ի կողմից հրապարակված «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» (Armenia: Looking for More Dynamism”) զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ իրական աճը այս տարի և 2015 թվականին կարող է կազմել 5%, իսկ մինչև 2017 թվականը՝ հասնել 5.5%-ի։
Պատասխանելով հարցին, թե տարբերություն կա՞ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և վարչապետի ամենահավանական թեկնածու Հովիկ Աբրահամյանի միջև, Լ. Զուրաբյանն ասաց. «»Բացարձակապես, որովհետև նրանք ներկայացնում են նույն չընտրված քաղաքական մեծամասնությունը: Ի՞նչ է՝ Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարության որոշումներն այս քաղաքական մեծամասնությունը չէ՞ր, որ ընդունում էր»:
Դարանակ գետը Սեւանա լիճ թափվող գետերից է։ Երկարությունը 6,5կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը կազմում է 22,2կմ2։ Գետը սկիզբ է առնում Սեւանի լեռնաշղթայի հարավային Կարախաչ գագաթից՝ 3063․ բարձրությունից։
Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց առաջարկ է եղել հանդիպել ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի հետ։ Ըստ Զուրաբյանի՝ իրենք առաջիկայում կպատասխանեն այդ հրավերին։
Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին բացման խոսքում ողջունելով ներկաներին` մասնավորապես ընդգծեց ոստիկանական միջազգային կազմակերպության նախաձեռնած գործընթացների շարունակական զարգացման կարեւորությունը` հանցավորության արդի մարտահրավերներին դիմակայելու համար:
ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։
Պուտինն ընդգծել է, որ այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ:
Նովակն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ չնայած այս տարվա առաջին եռամսյակին Ուկրաինայի համար նվազեցվել է ռուսական գազի գինը, սակայն միևնույն է՝ Ուկրաինան դարձյալ չի վճարել գազի մատակարարման դիմաց:
«Գործով նախնական լսումները նշանակված են ապրիլի 11-ին»,- հայտնել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նա նշել է նաև, որ նիստը անցնելու է դռնփակ, գրում է «Նովայա պոլիտիկան»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 9-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարների մասնակցությամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին: