Հրաչյա Հարությունյանի դռնփակ դատը կսկսվի ապրիլին. panarmenian.net
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը որոշել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստի օրը: Նրա վարած «ԿամաԱԶ» մակնիշի բեռնատարը 2013-ի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո 64 ուղևորի տեղափոխող ավտոբուսի հետ, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Այա մասին գրում է panarmenian.net-ը:
«Գործով նախնական լսումները նշանակված են ապրիլի 11-ին»,- հայտնել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նա նշել է նաև, որ նիստը անցնելու է դռնփակ, գրում է «Նովայա պոլիտիկան»:
Ապրիլի 4-ին ՌԴ ոստիկանությունն ավարտեց Հրաչյա Հարությունյանի գործով հետաքննությունը: Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ քրեական գործի հետաքննությունն ավարտված է և ուղարկվել է դատախազություն:
Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակները վատ էին աշխատում: Ինչպես կարծում է քննությունը, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այժմ բեռնատարի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանում սա երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել:
Մանրամասներն` այստեղ