ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավեր է ստացել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց առաջարկ է եղել հանդիպել ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի հետ։ Ըստ Զուրաբյանի՝ իրենք առաջիկայում կպատասխանեն այդ հրավերին։ «Իհարկե, ես կարող եմ հիմա էլ պատասխանել, բայց քանի որ եղել է պաշտոնական հրավեր, պետք է լինի պաշտոնական պատասխան։ Մենք կհրավիրենք խմբակցության նիստ, որտեղ էլ կտրվի պաշտոնական պատասխանը»,- ասաց Զուրաբյանը՝ չհստակեցնելով, թե երբ կլինի խմբակցության նիստը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930