Բաժիններ՝

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 8-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված շուրջ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող սոցիալական, իրավական և այլ ոլորտներին առնչվող խնդիրներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր:

Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930