
Դպրոցի հանդերձարանից աշակերտուհիների հեռախոսների գողին հայտնաբերել են

2013 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, ուսումնական հաստատություններից մեկի ուսուցչից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանից գողացել են 7-րդ դասարանի երկու աշակերտուհիների բջջային հեռախոսները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ս/թ. ապրիլի 7-ին, ժամը 22.15-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիա թաղամասի տոնավաճառից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Թ.-ին և 1987 թ. ծնված Պողոս Գ.-ին:
Արթուր Թ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն