ՀՅԴ-ն «թևերը քշտել» է, ԲՀԿ-ն էլ չի բացառել, այնպես որ՝ «Ժառանգությունը» չէ, որ լքում է քառյակը. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ

– Օրերս «հրաշալի քառյակի» քաղաքական ուժերից մեկի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, հանդիպեց Ս. Սարգսյանի հետ: գործընկեր քաղաքական ուժերը տեղյա՞կ են՝ ինչ է նա խոսել Ս. Սարգսյանի հետ:

– «Ժառանգությունը» տեղեկացված չէ, և թերևս ԲՀԿ-ն ինքն է որոշում իր հանդիպումների մասին տեղեկատվություն հանրությանը փոխանցելու հարցը, բայց այլ բան է, որ դա էական է, որովհետև եթե խոսում ենք ամբողջական իշխանափոխության գնացող քառյակի մասին, և եթե քառյակի բոլոր կուսակցությունների գործողությունները պետք է փոխկապակցված լինեն, հասկանալի մեկը մյուսի համար, անշուշտ նպատակահարմար կլիներ իմանալ այդ հանդիպումների մասին:

Ցավ կարող եմ հայտնել, որ մինչեւ այժմ միացյալ որեւէ գործողություն չեղավ եւ մինչև այժմ որեւէ գործողություն չանելով ոմանք հայտարարում են կառավարության փոփոխությունը քառյակի հաղթանակ:

Կարդացեք նաև

– Հնարավո՞ր է՝ Ժառանգությունը լքի «հրաշալի քառյակը»:

– «Ժառանգության» պարագայում ամեն ինչ շատ պարզ է: Մեր ռազմավարության առումով է պարզ. մենք դրել ենք ամբողջական իշխանափոխության եւ համակարգային փոփոխության խնդիր, եւ  այս կապակցությամբ թերեւս միակ բանը միասնական հրապարակի ձեւավորումն է: Մի խնդիր կա, որի ձեռքբերումը կախված է նաեւ մյուս գործընկերներից:  Հետևաբար կարեւոր է մյուսների դիրքորոշման ճշգրտումը այսպես կոչված հանգրվանային փոփոխության վերաբերյալ, հատկապես երբ դա հայտարարվել է, չեն բացառել: Երբեք որեւէ մեկը չի ասել, եթե մեր ուզած վարչապետը նշանակվի, ապա մենք հաջորդ փուլ չենք հանելու, ավելի շատ միշտ անորոշություն է թողնվել, թե հլա  սպասենք առաջին փուլը հաղթահարենք,  հետո նոր հաջորդ փուլին անցնենք:

Կարծում եմ՝ ժամանակը ինքը ցույց է տալիս, թե ով որտեղ է կանգնած  եւ որտեղ է կանգնած մնում: Հիմա կարծեմ  թե չի քննարկվում, որ Ժառանգությունն է հրաժարվում միասնական հրապարակից: Մյուս քաղաքական ուժերը իրենք պիտի որոշեն՝ քառյակը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ էության, չի շարունակվի, եթե մաս կազմեն կառավարությանը:

Մենք գործ ունենք ընդամենը այն տարբերակի հետ, որ երկու քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն է ասել, որ «թեւերը քշտած» կարող է մտնել կառավարություն և աշխատել և նաև ԲՀԿ-ն չի բացառում, այս առումով հասկանալի է, որ «Ժառանգությունը» չէ, որ լքում է քառյակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս