Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ում՝ Սերին հայտարարել է, որ տվյալ թեմայով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ խոսել է ապրիլի 24-ին:
Ի հայտ են եկել մի շարք անձինք, որոնք ավելի վաղ գտնվել են Ղրիմում, իսկ այժմ գործում են Ուկրաինայի արևելքում:
«Կառավարության վերջնական ձևավորումից հետո խորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում կլինի կառավարության ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, գրեթե չի տարբերվելու Տիգրան Սարգսյանի ծրագրից»:
Տուգանային հարվածով Ռոնալդուի երեկվա վերջին գոլը դարձավ «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում նրա 250-րդ գոլը:
«Այսօր կառավարության նիստում վերջապես կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ, որի մասին դեռ օրեր առաջ ենք գրել»:
«Խաղահրապարակի տեղ չկա, երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոմեքենաների ելքն ու մուտքը դժվարանցանելի է, երբ են տարածքն ազատելու այս ավտոտնակներից, չգիտենք՝ սրա վերջը ինչ է լինելու, էդ գառաժի նկարները թող տեսնին քաղաքապետարանի աշխատողները, գան տեսնին` ինչ վիճակ է»:
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր ԱԺ նախագահի թեկնածուն»:
Մերկելը մայիսի մեկին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն:
Ռուսաստանը փորձում է փոխել Արևելյան Եվրոպայի անվտանգության համակարգը:
Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Էշթոնն ընդգծել է, որ զանգվածային այդ գործընթացները չեն համապատասխանում մարդու իրավունքներին:
Աշխարհի երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատելն առաջնահերթ է Իրանի կառավարության համար:
2011 թվականի դեկտեմբերին երկրից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո սա առաջին խորհրդարանական ընտրություններն են Իրաքում:
Տիգրան Սարգսյանի վեցամյա վարչապետությունն իշխանության, Սերժ Սարգսյանի, բոլոր ՀՀԿ-ականների վարչապետությունն էր՝ լայն իմաստով: Ու վստահության կորուստը բոլորի նկատմամբ վստահության կորուստն էր: Թեև գոյություն չունեցող որևէ սուբստանցիա անգամ վերանալու հատկություն չունի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել երկրի ներսում, ոչ թե «մեղավորներ փնտրել դրսում»:
«Հանձնարարվել է մինչեւ հունիսի 1-ը նախապատրաստել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին պամանագրի նախագիծը` Բարձրագույն խորհրդի նիստի կողմից քննարկելու համար»,-նշել է նա:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում՝ Հ. Դ.-ի հացատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.40-ին, մարվել՝ 21.50-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Դոմենիկյան Հանրապետությունում ստանալով նախապես հատուկ այդ նպատակով պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի՝ 2,936,93 գրամ ընդհանուր քաշով կոկոին տեսակի թմրամիջոցներով ճամպրուկը, Դոմինիկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան է տեղափոխել հիշյալ թմրամիջոցը:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր իր մորեղբոր որդու ավտոմեքենայի սրահում, կնոջ կամքին հակառակ և բռնություն գործադրելով, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել, այն է` 2-3 անգամ ապտակներ հասցնելով պառկեցրել է հետևի նստատեղին, սահմանափակել է նրա շարժումներ կատարելու և դիմադրելու հնարավորությունը, կատարարել է սեռական բնույթի գործողություն:
Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը, որպեսզի նրանք աջակցեն նոր կառավարությանն ու նոր վարչապետին: Առանց հասարակության վստահության հնարավոր չի լինի առաջխաղացում ու զարգացում ունենալ, հատկապես Ձեր երկրում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, և այն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է:
Ինչ խոսք, եթե մենք կարողանանք նման արդյունավետ պետական ապարատ ունենալ, որ քաղաքականություն մշակողն ու վարչարարություն իրականացնողը տարանջատված լինեն, լավ կլինի, բայց 22 տարվա փորձը ցույց տվեց, որ դա մեզ չի հաջողվել:
Այսօր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքը:
Ռուսաստան վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006թվականից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով է աջակցում այդ ծրագրին, նա հասարակական կարգով օգնում է այդ ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը`պատճառելով ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման և գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Գրառման մեջ նա վրիպակ է թույլ տվել, ինչի արդյունքում «ustam» բառը, որը թարգմանաբար նշանակում է «իմ ղեկավար», վերածվել է հայհոյանքի: Այթակը պնդում է, որ դա սովորական վրիպակ է եւ իրականում ինքը վարչապետին հայհոյելու ոչ մի մտադրություն չի ունեցել:
Ապրիլի 29-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 27-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
«ԱՌ և ռետինալ համշխարհային առաջատար մասնագետների ներգրավումը ծրագրում ԱՌ հիվանդության բուժումը տեղափոխում է մի հարթություն, որը շուտով հուսով ենք թույլ կտա Հայաստանը որակավորել որպես տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը միտված է գերազանցություն ապահովել թե բուժման և թե բուժսպասարկան պարագայում: Հուսով ենք, որ հետևելով իրենց միջազգային գործընկերներին, հայ մասնագետները կշարունակեն հաջողությամբ վիրահատություներ իրականացնել Հայաստանում»,- ասաց ՀԱՆ նախագահ Ռոջեր Օհանեսյանը: